Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փառատոնում գնահատվեց աշակերտների տաղանդը․ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված մրցույթ-տոնակատարություն

31.05.2022

 Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված մրցույթ-փառատոն, որը համախմբել էր մարզի 11 դպրոցների աշակերտությանը։

Փառատոնը ինքնադրսևորման հարթակ էր տրամադրել երգող, պարող, ասմունքող, ստեղծագործող դպրոցականներին, ովքեր հանդես էին գալիս իրենց աշխատանքներով, մրցութային ելույթներով։ Մրցութային հանձնաժողովի անդամներն ունկնդրեցին աշակերտների ելույթները, շրջեցին տաղավարներով ու ծանոթացան նրանց հեղինակած նկարներին ու ձեռքի աշխատանքներին։ Գնահատվեց տաղանդն ու նորարարական միտքը։

Ժյուրիի գնահատմամբ, որի կազմում էին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Քնարիկ Մարտիրոսյանը, մարզպետի օգնականներ Մերի Դատումյանը և Միլադա Հովհաննիսյանը, որոշվեցին 1-3-րդ և «Լավագույն երգ», «Լավագույն պար» անվանակարգերում մրցանակակիրները։

Մասնակցության համար մարզպետարանի կողմից պատվոգրեր և մրցանակներ (փայտյա ժամացույց) ստացան բոլոր դպրոցները, 1-ին տեղը զբաղեցրեց Աշտարակի Վ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը, 2-րդ տեղը՝ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցը, 3-րդ տեղը՝ Կոշի միջնակարգ դպրոցը։

«Լավագույն պար» անվանակարգում մրցանակ ստացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, «Լավագույն երգ» մրցանակը շնորհվեց Ոսկեթասի միջնակարգ դպրոցին։

Փառատոնն ամփոփվեց Կարնո քոչարիով, որին միացան բոլոր մասնակիցներն ու հանդիսատեսը։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06