Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների հետ՝ քննարկելով ուսումնակազմակերպական մի շարք հարցեր

30.05.2022

 Ուսումնական տարին ավարտին է մոտենում, հունիսի 3-ին տեղի է ունենալու ավարտական դասարանների վերջին դասը, նախապատրաստական փուլում է քննությունների կազմակերպման գործընթացը։ 

Դպրոցներում ընթացիկ տարվա ուսումնակազմակերպական պրոցեսը պատշաճ որակով ավարտին հասցնելու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել մարզի 118 հանրակրթական և 3 ավագ դպրոցների տնօրեններին։ 
Ներկա էին Արագածոտնի ոստիկանության մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի օգնականները, կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները։ 
Ողջույնի խոսքից հետո մարզպետը դրամահավաքության դեպքերը բացառելու հանձնարարական տվեց դպրոցների տնօրեններին, նշեց, որ այս ուղղությամբ մարզպետարանը վերահսկողություն է իրականացնելու։ Սերգեյ Մովսիսյանը հորդորեց վերջին դասին հանդես գալ բովանդակային միջոցառմամբ, շեշտը չդնել նյութական բաղադրիչի վրա։ 
Քննարկվեցին նաև քննությունների կազմակերպմանը, ուսումնական գործընթացի ավարտական բաղադրիչներին առչվող մի շարք հարցեր։ 
Ելույթ ունեցավ Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ վերջին զանգի կապակցությամբ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու, իր հերթին տնօրեններին հորդորեց աջակցել ոստիկանության աշխատանքին և աշակերտների հետ բացատրական աշխատանքներ իրականացնել՝ վերջին զանգին զգոնությունը պահպանելու և պատշաճ վարք դրսևորելու առնչությամբ։ 
Թե՛ մարզպետի, թե՛ մարզային վարչության պետի կողմից կարևորվեց մարզպետարանի և ոստիկանության հետ աշխատանքում դպրոցների ղեկավարների համագործակցային մոտեցումը՝ վերջին զանգին պատահարներից և ոչ ցանկալի դեպքերից խուսափելու նպատակով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06