Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց պետականության հզոր ոգեղենությունը Ապարանում էր․ Մայիսի 28-ին նվիրված տոնակատարությանը մասնակցեցին փոխվարչապետը, մարզպետը, Կառավարության անդամները

28.05.2022

 Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա առիթով, Ապարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, այսօր Ապարանը ողողված էր ազգային ոգով ու տոնականությամբ։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կառավարության պաշտոնատար անձինք, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետներն ու խորհրդականները, մարզպետարանի ներկայացուցիչներ, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հոգևոր այրեր։

Տոնակատարությունն ազդարարվեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց, որտեղ հոգևորականները աղոթք հնչեցրին՝ հայ ժողովրդի բարօրության, երկրի խաղաղության և հայրենյաց նահատակների հոգու հանգստության համար։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը: Հաջորդիվ ներկաներին ողջունեց ու շնորհավորական ելույթ ունեցավ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Ապարանի Բաղրամյան փողոցի ողջ երկայնքով մինչև «Վերածնունդ» հուշահամալիր ընկած հատվածում իրականացվեցին հայկական մշակույթը և ազգային միասնության գաղափարը ներկայացնող գունեղ միջոցառումներ։ Պաշտոնատար անձինք շրջեցին Արագածոտնի և Հայաստանի տարբեր համայնքները ներկայացնող տաղավարներով, ծանոթացան ներկայացված հայկական արտադրանքին և ոգևորեցին հայ արտադրողին։

Պետական այրերը քայլերթով շարժվեցին դեպի Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ դրեցին Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին նաև Դրոյի գերեզմանին։

Այցելություն կատարվեց Ապարանի Եղբայրական գերեզմանատուն, որտեղ ննջում են մերօրյա պատմությունը կերտած տղաները։

Փառք ու պատիվ մեր հերոսներին։

Կեցցե՛ Հայոց պետականությունը։

Շնորհավոր Մայիսի 28։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06