Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ու մարզպետարանի ներկայացուցչությունը մասնակից դարձան Աշնակում կայացած ֆիդայատոնին

27.05.2022

 «Պարե՜ց Սասունն ու ողջ աշխարհը հիացավ․․․» ազգային երգ ու պարի, ավանդույթների, սասնա ոգու և անկոտրում կամքի արտահայտությունն էր այսօր Աշնակում կայացած ֆիդայատոնը։

Այն նվիրված էր հայ ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակին, կազմակերպվել էր Թալինի համայնքապետարանի և «Եռանկյունի» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ։

Ֆիդայատոնին հատուկ հրավերով մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետներն ու խորհրդականները, աշխատակիցներ։ Ներկա էին Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, վարչական ղեկավարներ։

Մասնակցում էին հարյուրավոր երիտասարդներ, տարբեր բնակավայրերից եկած քաղաքացիներ։

Ներկաներին ողջույնի խոսք հղեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Նա կարևորեց օրվա համախմբող ու ոգեշնչող խորհուրդը, նշեց, որ տոնը մեկ անգամ ևս մեզ կապում է մեր արմատներին, հիշեցնում հայի հզոր ոգեղենության ու զորեղ միասնության մասին։

Գևորգ Չավուշի հիշատակը ոգեկոչելով՝ մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի անունից մարզպետն ու համայնքապետի ղեկավարի պաշտոնակատարը ծաղկեպսակներ դրեցին, հաջորդիվ այցելեցին ֆիդայապետի թանգարան։

Տոնախմբության մասնակիցները միասնության շուրջպար բռնեցին, պարեցին մեր պատմությունը կրող սասնա քաջ պարը։ Կազմակերպվել էր նաև հյուրասիրություն և ազգային տարրերով պատրաստված ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Շուրջպարին միացան նաև պաշտոնատար անձինք։

«…Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,

Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,

Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն,

Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն…»

Գ Էմին 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06