Տպել
Նորություններ
Ամփոփվել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը
17.05.2022

Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:
Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցականների խճուղավազքը կարևոր նախաձեռնություն է, և «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը։
Մրցաշարում Արագածոտնի մարզը ներկայացրել է Արագածավանի թիվ 1 դպրոցի թիմը, որը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։