Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցում մթնոլորտը հայկական է․ բացվեց ազգային մշակույթը ներկայացնող անկյուն

11.05.2022

 «Ապրենք հայեցի»․ այս կարգախոսով են Արագածի թիվ 1 դպրոցում ամեն օր կրթություն ստանում շուրջ 300 աշակերտներ։

Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կրթօջախի պատերի ներսում ձևավորվել է հայկական մշակութային, արվեստաշունչ միջավայր, որտեղ կարող է ինքնադրսևորվել յուրաքանչյուր շնորհալի աշակերտ։

Այդ միջավայրում մայիսի 10-ին  ևս մեկ բաղադրիչ ավելացավ՝ գողտրիկ անկյուն, որտեղ մեկտեղված են ազգային մշակույթի գույները։

Անկյան բացումը նշանավորվեց «Ապրենք հայեցի» խորագրով միջոցառմամբ, որտեղ աշակերտները մարմնավորեցին սասունցի հայի կերպարը, բեմադրեցին հայկական ավանդական ծեսերն ու սովորույթները։

Միջոցառմանը մասնակից էին Արագածոտնի մարզպետի օգնական Մերի Դատումյանը և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանե Ավանեսյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06