Նորություններ
Արագածոտնի մարզպետարանը միացավ համապետական ծառատունկին․ Բյուրականում այսօր 8500 ծառ տնկվեց
10.05.2022

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ողջ տարածքում մայիսի 7-ին իրականացվեց համապետական ծառատունկ։
Միայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում տնկվեց 8500 տնկի։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մեվսիսյանը, փոխմարզպետներ Հարություն Գուլյանի, Էդգար Փարվանյանի, խորհրդականներ Արմեն Գրիգորյանի, Ռազմիկ Թադևոսյանիի և օգնականներ Մերի Դատումյանի և Միլադա Հովհաննիսյանի հետ Բյուրականի անտառպետության տարածքում միացավ համապետկան նշանակալի իրադարձությանը։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում ծառատունկին մասնակից էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, Անտառային կոմիտեն, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ու աշխատակազմի ներկայացուցիչներ։
Հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճին, կաղնին, իսկ ուղեկցող այլ ծառատեսակները՝ հացենի, թեղի, խնձորենի։