Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«PlastExpert» ռուսական ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզում մասնաճյուղ հիմնել․ մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները

04.05.2022

 Մոսկվայում գործող կենցաղային պլաստիկ իրերի արտադրությամբ զբաղվող «PlastExpert» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Եգորովը և իր տիկինը ներդրումային ծրագրի առաջարկով մայիսի 3-ին Արագածոտնի մարզպետարանում էին։ Նրանց ընդունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։

Գործարարների այցի նպատակը մարզի տարածքում իրենց ընկերության մասնաճյուղը հիմնելու հեռանկարները քննարկելն էր։ Մասնավորապես, նրանք նախատեսում են առաջիկա կես տարվա ընթացքում մարզում հիմնել հավաքման արտադրամասը, որից հետո, մինչև տարվա վերջ, արտադրության ամբողջական շղթան կազմակերպել Հայաստանում։Հեռանկարում պատրաստի արտադրանքը արևելյան և եվրոպական շուկաներում իրացնելն է։
Մարզպետի հետ «PlastExpert»-ի սեփականատերերը քննարկեցին արտադրության համար տարածքի ձեռքբերման և պետության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտից հետո, Սերգեյ Մովսիսյանի հանձնարարությամբ, Արմեն Գրիգորյանը և Գագիկ Պողոսյանը ներդրողներին ուղեկցեցին դեպի մարզի տարբեր բնակավայրերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող մի քանի շինություններ՝ քննարկելու որպես արտադրամասի տարածք դրանց նպատակահարմարությունը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպել և առավել առարկայական քննարկել արտադրությունն սկսելու հետ կապված հարցերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06