Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԵ նախարարը ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և արդյունքներին

02.05.2022

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ապրիլի 29-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր։

Նպատակը ավարտված և ընթացիկ սուբվենցիոն ծրագրերի արդյունքներին տեղում ծանոթանալն էր։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, փոխմարզպետների, խորհրդականների, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի, փոխհամայնքապետի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ Աշտարակ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում նախորդ տարվա սուբվենցիոն` կառավարություն֊համայնք համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքին և ընթացիկ ծրագրերին։

Հավելենք, որ իրականացված և նախատեսվող սուբվենցիոն ծրագրերում պետության մասնաբաժինը հասնում է ընդհուպ մինչև 70 %֊ի։

Մարզպետը նախարարի հետ քննարկեց մարզի զարգացման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06