Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանը` համապետական շաբաթօրյակի մասնակից

02.05.2022

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ մարզպետարանի ողջ աշխատակազմը ապրիլի 30-ին  միացավ համապետական շաբաթօրյակին։

Մասնակցում էին փոխմարզպետներ Հարություն Գուլյանը, Էդգար Փարվանյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականներն ու օգնականները, վարչության և բաժնի պետեր, աշխատակիցներ։

Մարզպետարանը աղբից մաքրեց Թալին համայնքում գտնվող Շենիկի լճի հարակից տարածքը։ Վայրի ընտրությունը պատահական չէր, լճի հարակից տարածքում է գտնվում պատմական հուշարձան` Շենիկի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Ողջ տարածքը մաքրվեց կենցաղային աղբից, բնությունն իր հետ կրկին ներդաշնակ էր, լճի չքնաղ բնապատկերը աչք էր շոյում։

Նշենք, որ Արագածոտնի մարզի գրեթե բոլոր կրթօջախները, բժշկական հաստատությունները, պետական մարզային կառույցները ևս մեկ մարդու նման մասնակից են դարձել ամենամասսայական մաքրության օրվան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06