Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարբիի «Այ-թի» կենտրոնը կդառնա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման առաջատար կենտրոն․ նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանոթացել են վերանորոգված կենտրոնին

02.05.2022

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ապրիլի 29-ին Արագածոտնի մարզ այցի շրջանակում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մարզի ղեկավարության և Աշտարակի համայնքապետի հետ այցելեց Կարբի բնակավայր և ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով կառուցված «Այ-թի» դպրոցին։

Դեռևս 2020 թ․ սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել դպրոցի հիմնադրման համար շենքի երկհարկանի շինությունը՝ 53,1 մլն դրամ արժեքով, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 21,24 մլն դրամ։

Ընդհանուր 471,4քմ մակերեսով ուսումնական կենտրոնի երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են։ Մասնաշենքի հիմնանորոգումը ևս իրականացվել է սուբվենցիոն ծրագրով, որը հաստատվել է 2021 թ․՝ 33,4 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Մրցույթի արդյունքով ծրագրի արժեքը կազմել է 34,6 մլն դրամ։ ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է 13,877 մլն դրամ։

Ինչպես պաշտոնատար անձանց փոխանցեցին համայնքապետարանից՝ կահավորումից հետո Կարբիի «Այ-թի» դպրոցը կգործարկվի, այն կմասնագիտանա ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի պատրաստման գործում։

Արագածոտնի մարզում այն կդառնա առաջատար ՏՏ կենտրոն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06