Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ԱմենաՉարենց-125» մրցույթի մրցանակակիրները պարգևատրվեցին Արագածոտնի մարզպետի պատվոգրերով և նվերներով

02.05.2022

 Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության նախաձեռնությամբ, Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով կազմակերպվեց «ԱմենաՉարենց-125» խորագրով ասմունքի մրցույթը, որն ասպարեզ բերեց և ինքնադրսևորվելու հարթակ տրամադրեց շնորհալի ասմունքողներին։ Մասնակցեցին մարզի տասնյակ դպրոցների ուսուցիչներ ու 8-12-րդ դասարանների աշակերտներ։

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո այսօր մարզպետարանում տեղի ունեցավ պատվոգրերի ու մրցանակների հանձնման արարողությունը։ Հաղթողները մարզպետ Սերգեյ Մովսիսյանի անունից ստացան պատվոգրեր ու գրքեր։

Նշենք, որ ըստ մրցույթի պայմանների, մասնակիցները նախապես պետք է Չարենցի ստեղծագործություններից որևէ մեկն ասմունքեին ու նկարահանեին, տեսանյութերն ուղարկեին մարզպետարանի ԿՄՍ վարչություն։

Մարզպետարանի 5 աշխատակիցներից կազմված ժյուրիի գնահատականների հանրագումարով էլ որոշվել են մրցույթի հաղթողները։

Այսպիսով, մրցույթում հաղթող է ճանաչվեց Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Հռիփսիմե Ատոմյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարիամ Բաբայանը, երրորդ մրցանակին արժանացավ Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի

Աննա Մանասյանը։

 Բացի 1-3-րդ մրցանակային տեղերից, մրցանակներ շնորհվեցին նաև հատուկ անվանակարգերում․ ակտիվ մասնակցության համար մրցանակի արժանացավ Ալագյազի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լենա Մախմուդովը, մրցույթին լավագույնս մասնակցելու համար մրցանակ ստացավ Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Մրցույթում հաղթող ուսուցիչ ճանաչվեց Բազմաղբյուրի Նորայր Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցից Արմենուհի Ղազարյանը։

Մրցանակները հանձնեց ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաթենիկ Ավոյանը։

Դպրոցականները շնորհակալություն հայտնեցին մարզպետարանին՝ մրցույթի կազմակերպման և մարզի գրականասերներին ու չարենցասերներին միմյանց հետ ծանոթանալու հնարավորություն ստեղծելու համար։

Շնորհավորում ենք չարենցասերներին և մաղթում նոր հաղթանակներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06