Տպել
Նորություններ
Ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ
28.04.2022

ՀՀ Կառավարությունը հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրույքաչափի, հատկացվող հավելավճարի տրամադրման և հանձնաժողովի ձևավորման կարգը:
Կամավոր ատեստավորում անցած և հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200 հազար դրամ. ծրագրով նախատեսված 30-50 տոկոս հավելավճարները կկիրառվեն նշված դրույքաչափի նկատմամբ:
Ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ: Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի նվազագույն աշխատավարձը կկազմի 260 հազար ՀՀ դրամ` հաշվի առնելով, որ սահմանված նվազագույն հավելավճարը 30 տոկոս է, առավելագույնը` 50 տոկոս: