Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր կազմով կայացավ մարզխորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

26.04.2022

 Արագածոտնի մարզպետարանում ապրիլի 25-ին տեղի ունեցավ 2022 թ մարզխորհրդի առաջին նիստը՝ նոր կազմով։

Այսպիսով, համայնքների խոշորացումից հետո բոլոր 9 համայնքապետերը, փոխմարզպետներ Հարություն Գուլյանը և Էդգար Փարվանյանը ընդգրկված են մարզխորհրդի կազմում։ Մարզխորհրդի նախագահը մարզպետ Սերգեյ Մովսիսյանն է, որը և վարեց այսօրվա նիստը։

Ներկա էին գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի վարչության և բաժնի պետեր, պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Բացելով նիստը` մարզպետը հույս հայտնեց, որ որպես խորհրդակցական մարմին, մարզխորհուրդը կառուցողական քննարկումներ է անելու օրակարգային մի շարք հարցերի շուրջ, և նիստերը է՛լ ավելի են ամրապնդելու մարզպետարան-համայնքներ գործակցությունը, բարձրացնելու են համայնքների խնդիրների վերաբերյալ մարզպետարանի ղեկավարության իրազեկությունը և իրականացվող տարածքային կառավարման արդյունավետությունը։

Այնուհետև, ըստ օրակարգի, զեկուցումներ հնչեցին՝ առողջապահականից մինչև գյուղատնտեսական հարցերի շուրջ։ Որոշ հարցերի լուծման նպատակով մարզպետը ոլորտների պատասխանատուներին հանձնարարականներ տվեց։

Առաջին զեկուցողը փոխմարզպետ Էդգար Փարվանյանն էր, թեման՝ «Ապրիլի 30-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ», հաջորդիվ զեկուցեց մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը՝ «Ալագյազ համայնքում 2022 թ. մարտի 22-24-ը իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների, համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ուղղությամբ կատարված աշխատանքների և 2021թ. դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված բազմաբնակավայր համայնքներում առկա խնդիրների վերաբերյալ»։

Մարզում COVID19-ի դեմ պատվաստումային գործընթացը ներկաների համար պարզաբանեց առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ-ի) կողմից ՀՀ Արագածոտնի մարզում 2022-2023 թվականներին իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ խոսեց զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։

Քննարկման կարևոր թեմաներից էր նաև գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների վերաբերյալ զեկուցումը, որը ներկայացրեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանը։

Համայնքային եկամուտների հավաքագրման աշխատանքների, համայնքների 2022 թվականի 1-ին եռամսյակի ծախսերի կատարողականների, մարզի համայնքների կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման ու հաստատման և համայնքների գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ զեկուցեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նորայր Գալստյանը։

2021-2022 թթ սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի կազմակերպման վերաբերյալ զեկուցեց քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը։

Օրակարգային հաջորդ հարցը՝ «Հողամասերի նպատակային նշանակության և հողատեսքերի փոփոխությունների վերաբերյալ», զեկուցեց հողաշինության և հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության ավագ մասնագետ Գրիգոր Մանուկյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված վերջին երկու հարցերն էին՝ «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների առկա խնդիրները» (զեկուցող՝ ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լուիզա Ղարիբյան) և «Համայնքային ենթակայության մանկապարտեզների լիցենզավորման մասին» (զեկուցող՝ կրթության բաժնի պետ Ռուզաննա Նալբանդյան)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06