Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը և պատգամավորները Թալինում ջերմ ընդունելության արժանացան

25.04.2022

 Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համայնքային այցերի կանգառներից մեկը Թալինն էր, որտեղ համախմբված ժողովուրդը, համայնքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, ջերմորեն ընդունեց պետական այրերին։

Համայնքապետարանում կայացած հանդիպման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ այցի նպատակը ժողովրդի ձայնը լսելն է, նրա հոգսին ու խնդիրներին իրազեկ լինելն ու համապատասխան լուծումներ գտնելը։

Սերգեյ Մովսիսյանի ելույթում ևս ընդգծվում էր այն միտքը, որ ժողովրդի ընտրած քաղաքական իշխող ուժը ժողովրդի հենարանը պետք է դառնա, և այս համոզմունքով են իրենք նախաձեռնում ժողովրդի հետ հանդիպումները, որոնք շարունակական են։

Հարցուպատասխանի ընթացքում Թալինի բնակիչները բարձրացրին գյուղատնտեսական, կենցաղային, սոցիալական, քաղաքական բնույթի հարցեր։

Դահլիճում ներկաները, անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, իրենց վստահությունը հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, պատգմավորներն էլ իրենց հերթին հավաստիացրին, որ բոլոր ջանքերը ներդրվելու են Հայաստանի անվտանգությունն ու զարգացումն ապահովելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06