Նորություններ
Ծաղկահովիտում նոր ու ժամանակակից բժշկական կենտրոն կգործի․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պատգամավորների հետ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին
25.04.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ համայնքներ կատարած այցի շրջանակում ապրիլի 22-ին եղավ Ծաղկահովիտ համայնքում և այցելեց նաև համայնքի բժշկական կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակ, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, զրուցեց ԲԿ-ի տնօրենի հետ։
Ծաղկահովիտի ԲԿ-ի նոր շենքի շինարարության նախագիծը հնարավոր է դարձել իրականացնել 2019 թվականին՝ պետական բյուջեի եկամուտների գերակատարման շնորհիվ, իսկ շինարարությունը սկսվել է 2021 թվականին։
Նշենք, որ Ծաղկահովիտի լիովին նոր ու արդիական առողջության կենտրոնը նախատեսվում է գործարկել 2023 թվականին. այն կմատուցի անհրաժեշտ մի շարք բուժծառայություններ։