Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔՊ պատգամավորների՝ Արագածոտնի մարզ այցելության օրակարգը հագեցած էր․ հանդիպում մարզի ղեկավարության, համայնքների բնակիչների և գործարարների հետ

25.04.2022

 Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Արթուր Հովհաննիսյանը,Մաթևոս Ասատրյանը, Գևորգ Պապոյանը և Միքայել Թովմասյանը ապրիլի 22-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էին։

Մարզային հանդիպման օրակարգը հագեցած էր վաղ առավոտից պատգամավորները Արագածոտնի մարզպետարանի ղեկավարության հետ քննարկեցին մարզպետարանի գործունեությանն ու մարզի զարգացման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։ Քննարկմանը ներկա էին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, խորհրդական Արմեն Գրիգորյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը։ Հաջորդիվ պատգամավորները մարզպետարանի դահլիճում հանդիպեցին Աշտարակ համայնքի ավագանու անդամների հետ։

Մարզպետարանի ղեկավար կազմի ուղեկցությամբ պատգամավորները եղան Ծաղկահովիտ ու Թալին համայնքներում, Աղձքում, զրուցեցին ժողվրդի հետ, ծանոթացան համայնքի խնդիրներին ու լուծումներ խոստացան, ինչպես նաև ներկայացրին Հայաստանի անվտանգային հարցերի շուրջ պետության դիրքորոշումն ու այս ուղղությամբ կատարվող աշխատանքները։

ՔՊ պատգամավորները հանդիպումներ ու զրույցներ ունեցան նաև Արագածոտնի մարզի գործարար շրջանակների հետ, ծանոթացան մարզի զբոսաշրջային կենտրոններին։

Այցի մասին առավել մանրամասն՝ մեր առաջիկա լրահոսում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06