Նորություններ
Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար որքան համազգային ցավի, այնքան էլ համախմբվելու, պահանջատիրության ու աշխարհին խաղաղության հորդոր հղելու օր է
25.04.2022

Համայն հայությունը ապրիլի 24-ին կրկին վերհիշում է 20-րդ դարի Մեծ եղեռնն ու ոգեկոչում միլիոնից ավելի հայ անմեղ զոհերի հիշատակը։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար որքան համազգային ցավի, այնքան էլ համախմբվելու, պահանջատիրության ու աշխարհին խաղաղության հորդոր հղելու օր է։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին վերստին մարմին է առնում հայի արժանապատվությունը, ազգային գիտակցությունն ու պարվողականությունից ու խեղճությունից հրաժարվելու ուժեղ կամքը։