Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մալաքե Թաուսին նվիրված միջոցառմանը մասնակցեցին եզդիական համայնքների 9 դպրոցներ

25.04.2022

 ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին Ալագյազի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ եզդիների Մալաքե Թաուս ազգային տոնին նվիրված մրցույթ-միջոցառում, որին մասնակցեցին եզդիական համայնքների 9 դպրոցներ։ Մարզպետարանը սահմանել էր մրցույթի 5 անվանակարգեր, որոնք լավագույնս արտահայտում էին եզդիական մշակույթի երանգները։

Այսպիսով, եզդիական համայնքներից մասնակցեցին 9 դպրոցներ, որոնցից 5-ը հաղթող ճանաճվեց նշված անվանակարգերում՝

«Լավագույն գեղարվեստական ողջույն», «Լավագույն տաղավար», «Լավագույն գեղարվեստական կատարում (ազգային երգ, պար)», «Լավագույն ձեռքի աշխատանքների ցուցադրություն», «Լավագույն ազգային խոհանոց»։

Ըստ նշված անվանակարգերի հաղթողներն են Ալագյազի միջնակարգ, Ջամշլուի հիմնական, Ռյա Թազայի միջնակարգ, Սադունցի հիմնական, Ավշենի հիմնական դպրոցները։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի անունից հաղթող և մասնակից դպրոցները պատվոգրեր և խորհրդանշական նվերներ ստացան։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06