Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այցելեց Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոց, ծանոթացավ շենքային պայմաններին ու խոստացավ մարզիկների համար ստեղծել արդիական միջավայր

21.04.2022

 294 սան ունեցող Աշտարակի մանկապատանեկան դպրոցի շենքային պայմանները մեղմ ասած բարվոք չեն, սակայն դա չի խանգարում այստեղ մարզվող պատանիներին լուրջ հաջողություններ արձանագրել հանրապետական և միջազգային ասպարեզներում։

Մեր խոստումնալից պատանիների մարզական առօրյային և մարզադպրոցի շենքային պայմաններին ծանոթանալու, խնդիրները գույքագրելու և լուծումներ ուրվագծելու նպատակով երեկ մարզպետը խորհրդականներ Արմեն Գրիգորյանի և Ռազմիկ Թադևոսյանի հետ այցելեց մարզադպրոց։

Տնօրեն Արտավազդ Հովակիմյանի և մարզիչների հետ Սերգեյ Մովսիսյանը նախանշեց մարզադպրոցի միջավայրի արդիականացմանն ուղղված եղանակները։ Մարզպետը խոստացավ հնարավորինս շուտ կրկնապատկել մարզադպրոցի նպատակասլաց սաների մոտիվացիան՝ ստեղծելով բարենորոգ ու տրամադրող միջավայր։

Ջանասիրաբար մարզվող տղաները մարզպետին դիմավորեցին ծափողջույններով՝ կռահելով նրա այցի նպատակն ու բարձր տրամադրությամբ շարունակելով պարապմունքները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06