Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը

21.04.2022

 ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ՀՀ մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ ապրիլի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն։ Մասնակցել է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Հանդիպմանը քննարկման առանցքային թեմաներ են եղել 2021 թ․ ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու, համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտության, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքների հետ կապված հարցերը։

Միասնական երթուղային ցանցի ներդրման մասին խոսելիս նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ համայնքների խոշորացման գործընթացն ավարտված մարզերում (Շիրակ, Արագածոտն, Տավուշ և Գեղարքունիք) աշխատանքներ են իրականացվում ցանցը սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպման ուղղությամբ, վերանայվում են մարզերի օպտիմալ երթուղիների ուղեգծերն ու չվացուցակները։

Օրակարգային հարցերի շարքում է եղել պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստան է ներմուծվել 11 հազար տոննա պարարտանյութ՝ 50 տոկոսը գյուղատնտեսական նշանակության։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ 4750 տոննա պարարտանյութն արդեն իսկ մատակարարվել է ՀՀ մարզեր, գործընթացը շարունակվում է։

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել պետության կողմից համայնքներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությունը, ինչպես նաև ստուգայցերի միջոցով մինչև երաշխիքային ժամկետների լրանալը վեր հանել ավարտված սուբվենցիոն ծրագրերի խնդիրներ/թերությունները և քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։

Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։

gov.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06