Նորություններ
Պատվաստումային գործընթացը՝ մարզպետարանի ուշադրության կենտրոնում․ վերլուծվեցին ցուցանիշները, քննարկվեցին խնդիրները
20.04.2022

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունքները քննարկելու նպատակով ապրիլի 19-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ հանդիպում, որը վարեց գլխավոր քարտուղար, մարզում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը և հանրային իրազեկման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահ Հրաչյա Գևորգյանը։
Ներկա էին առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը, մասնագետ Սուսաննա Սարգսյանը, ՀՎԿԱԿ Արագածոտնի մասնաճյուղի տնօրեն Վահե Բարսեղյանը, համաճարակաբան Սուսաննա Սիմավորյանը, մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենները։
Մասնավորապես, քննարկվեցին պատվաստումների ցուցանիշները, արձանագրվեցին խնդիրները, Հրաչյա Գևորգյանը տնօրեններին հանձնարարականներ տվեց։
ԲԿ-ներում պատվաստումային ընթացիկ աշխատանքների վերաբերյալ դիտարկումներ ներկայացրին Մերի Շահազիզյանն ու Սուսաննա Սիմավորյանը։
Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հորդորում ենք պատվաստվել և կանխարգելել համավարակի հետևանքով առաջացող անցանկալի ելքերը։