Նորություններ
Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական և Մաստարայի միջնակարգ դպրոցների թիմերը սպորտլանդիայի եզրափակչում կներկայացնեն Արագածոտնի մարզը
19.04.2022

Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում ապրիլի 15-ին ամփոփվեց «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի, և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև 2022 թվականին անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 3-րդ՝ մարզային փուլը։ Մասնակցեցին Արագածոտնի մարզի 4 համայնքների՝ տարածքային փուլում 1-2-րդ տեղերը զբաղեցրած 8 թիմերը։
Դպրոցականներն ուժերը չափեցին հետևյալ վարժություններից՝ խաղային փոխանցումավազք, փոխանցումավազք արգելքների հաղթահարումով, փոխանցումավազք օղակներով, օլիմպիական խորհրդանիշի հավաքում, վարժություն հեծանվով։
Մարզային փուլում 1-3-րդ դասարանների խմբում հաղթող ճանաչվեց Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, որը և Արագածոտնի մարզը կներկայացնի սպրտլանդիայի հանրապետական փուլում։ Այս տարիքային 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Մաստարայի միջնակարգ և Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցները։
Մարզային փուլում 4-6-րդ դասարանների խմբում հաղթող ճանաչվեց Մաստարայի միջնակարգ դպրոցի թիմը, որը և հանրապետական փուլում կներկայացնի Արագածոտնի մարզը։ Այս տարիքային խմբում 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական և Արագածավանի միջնակարգ դպրոցները։
Մարզային փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած դպրոցներին տրվեցին ԿԳՄՍՆ հավաստագրեր և գավաթներ։
Հավելենք, որ սպորտլանդիայի 4-րդ՝ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներն 1-3-րդ դասարանների աշակերտների միջև տեղի կունենան մայիսի 6-8-ը՝ Գյումրի քաղաքում և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև՝ մայիսի 13-15-ը՝ Վանաձոր քաղաքում։
Շնորհավորում ենք հաղթողներին և մրցանակակիրներին և հանրապետական փուլում հաղթանակ մաթում։