Տպել
Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության աշխատողի օրվա առիթով
18.04.2022

Սիրելի՛ ոստիկաններ, վետերաններ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի առիթով։
Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին հասարակության վստահությունը հայ ոստիկանի կերպարի հանդեպ մեծացել է, և այդ վստահությունն ու հարգանքը դուք վաստակել եք ձեր ազգօգուտ ու ազնիվ աշխատանքով։ Ուրախ եմ նշել նաև, որ մարզերում և սահմանին ընդլայնվում է ոստիկանի դերը, նոր ներդրվող պարեկային ծառայությունը նաև մարզերում է հավակնում դառնալու ոստիկանության կայացած օղակներից մեկը։
Սիրելի՛ ոստիկաններ, ձեր ուսերին է դրված հասարակական կարգի պահպանության, երկրի ներքին անվտանգության, հանցագործությունների կանխման, բացահայտման պատասխանատու գործը։
Ակներև է ձեր օժանդակությունը Հայաստանում անվտանգ միջավայր ձևավորելու գործում։
Մաղթում եմ, որ միշտ պատվով կրեք ձեր կոչումն ու հպարտորեն ծառայեք ի շահ Հայաստանի Հանրապետության։
Շնորհավոր Ոստիկանության աշխատողի օրը։