Նորություններ
Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը «Սպորտային Սերունդ-2021» ծրագրի հաղթողն է. որպես մրցանակ ստացավ 1 մլն դրամի մարզագույք
18.04.2022

Արագածոտնի մարզի Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում ապրիլի 15-ին մարզական հրավառություն էր․ դպրոցը «Սպորտային Սերունդ-2021» ծրագրի հաղթողն է և այսօր հանդիսավորությամբ ստացավ 1 մլն դրամ արժողությամբ մրցանակը՝ մարզագույք և մարզահագուստ։
Միջոցառումն ուղեկցվեց մարզական տարբեր առաջնություններով, որտեղ իրենց ուժերը չափեցին դպրոցի շնորհալի մարզասերները։
Դպրոցի տնօրենության և աշակերտների ուրախությանը մասնակից դարձան մարզպետարանի ներկայացուցիչները՝ մարզպետի օգնական Մերի Դատումյանը և մշակույթի և սպորտի բաժնի պետ Սաթենիկ Ավոյանը։
Նշենք, որ «Սպորտային սերունդ» ծրագիրն իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը` «Երեխաների համար ՈՒԵՖԱ» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի խթանումն է: