Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շուրջ 29 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար

12.04.2022

 

   ՀՀ Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին հատկացրել է 875,473.6 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար:
Այդ թվում՝ Արագածոտնի մարզին հատկացումը կազմում է 28 մլն 904 հազար ՀՀ դրամ, որով 2021թ․ 4 սուբվենցիոն ծրագրի կատարում ավարտին կհասցվի։
Սույն գումարը բաշխվելու է հետևյալ կերպ՝
Անտառուտ համայնքի համայնքային կենտրոնի կառուցում` 7,641.7 դրամ:
Բյուրական համայնքի հուշարձանի կառուցում և հասարակական նշանակության տարածքների բարեկարգում՝ 3,384.5 դրամ:
Կարբի համայնքի հասարակական նշանակության տարածքների բարեկարգում (երթուղային ավտոմեքենաների կանգառ, «Կարբիի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տարածքի բարեկարգում և մուտքի կազմակերպում)՝ 4,000.5 դրամ:
Կարբի համայնքի «Այ-Թի դպրոց և ուսուցման կենտրոն» ՀՈԱԿ-ի մասնաշենքի հիմնանորոգում՝ 13,877.3 դրամ:
Հավելենք, որ նշված գումարը կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող տվյալ ծրագրերում պետության մասնաբաժինն է։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06