Նորություններ
Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆուտզալի հավաքականը սպարտակիադայի մարզային փուլի հաղթողն է, կմասնակցի միջմարզային փուլին
12.04.2022

Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆուտզալի հավաքականը սպարտակիադայի մարզային փուլի հաղթողն է, կմասնակցի միջմարզային փուլին
«ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցերի 7–12-րդ դասարաների աշակերտների միջև Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում արպիլի 10-ին կայացել է ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ փուլը։
Միմյանց հետ մրցակցել են Արագածոտնի մարզի 3 դպրոցների թիմեր, հաղթել է Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը։
Նշենք, որ մարզային փուլը մեկնարկել էր ապրիլի 2-ին՝ 12 դպրոցների թիմերի մասնակցությամբ։ Եզրափակիչ են անցել 3 թիմեր։
Մարզային թիմի հաղթող Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի հավաքականը ապրիլի 19-ին կմասնակցի Վանաձորում կայանալիք միջմարզային առաջնությանը և ուժերը կչափի Շիրակի, Լոռու, Արմավիրի մարզերի հավաքականների հետ։
Մարզային փուլի եզրափակիչ խաղում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել Կոշի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդը՝ Օշականի միջնակարգ դպրոցինը։
Մարզային մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը գործուն աջակցություն են ցուցաբերել Արագածոտնի մարզպետարանը և ՀՖՖ Արագածոտնի մարզի ներկայացուցչությունը։
Հավելենք, որ ֆուտզալի միջմարզային փուլին կհաջորդի առաջնության եզրափակիչը՝ հանրապետական փուլը, որի արդյունքով կորոշվի հաղթողը։
Մեր պատանի ֆուտզալիստներին մաղթում ենք գոլառատ հաղթանակներ։