Նորություններ
Արագածոտնի շնորհալի երեխաները՝ «Դեպի մեծ երազանքներ»-ի ճանապարհին
12.04.2022

«Հայը կա» ՀԿ նախաձեռնությամբ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում երեկ տեղի ունեցավ «Դեպի մեծ երազանքներ» խորագրով տաղանդների բացահայտման փառատոնի մարզային փուլը։
Մրցույթին մասնակցեցին Արագածոտնի տարբեր համայնքներից 8-16 տարեկան երգող կամ երաժշտական ազգային որևէ գործիքի տիրապետող շնորհալիներ։
Այս փուլում տեղի ունեցան լսումներ, որի ընթացքում նկարահանվեցին նաև մասնակիցների ելույթները։ Արդյունքները կամփոփվեն ապրիլի 22-ին:
Այսպիսով, յուրաքանչյուր մարզից կընտրվի երեքական մասնակից' ամեն տարիքային խմբից, հաղթողները կորոշվեն ժյուրիի գնահատականով, ինչպես նաև առցանց քվեարկության արդյունքով։
Ընտրված 6 մասնակիցները (2 տարիքային խմբերից) հանդես կգան Երևանում կայանալիք համերգային ծրագրում, որը տեղի կունենա ապրիլի 30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ապրիլի 22-29 ընկած ժամանակահատվածում եզրափակիչ փուլ անցած երեխաների կատարումները կտեղադրվեն մրցույթ-փառատոնի պաշտոնական կայքէջում' www.Bigidream.com ։
Փառատոնի մարզային փուլի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է Արագածոտնի մարզպետարանը։
Մեր տաղանդաշատ երեխաներին մաղթում ենք հաջողություն։