Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապրիլի 7-ը յուրատեսակ տոն է, որը մեր օրը ոսկեզօծում է գեղեցիկի խորհրդով

07.04.2022

 Սիրելի՛ մայրեր, քույրեր

Ապրիլի 7-ը յուրատեսակ տոն է, որը մեր օրը ոսկեզօծում է գեղեցիկի խորհրդով։ Հատկանշական է, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։
Մայրություն և գեղեցկություն բառերի ներքո ծով իմաստներ են, քնքշանքի, հոգատարության, ծաղկունքի ու լիության զգացողություն պարգևող իմաստներ․․․
Մայրությունն ինքնին բնության շռայլ գեղեցկությունն է, շնորհիվ որի կյանքը բողբոջում ու ծաղկում է։
Սիրելի՛ մայրեր, ավելորդ չեմ համարի վերստին ընդգծել, որ ձեր ափերում է մեր ազգի ու պետության ապագան. խոնարհումս` հերոսածին մայրերին։ Դուք ուժեղ Հայաստանի ամուր հովանին եք։
Թույլ տվեք մեծագույն երախտագիտությունս հայտնել ու սրտագին բարեմաղթանքներ ուղղել ձեզ։ Քաջառողջություն, երջանկություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ եմ մաղթում։
Ձեր գարնանաբույր էությամբ միշտ գեղեցկացրեք մեր կյանքը։
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06