Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությանը ծավալուն անդրադարձ կատարվեց գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ընթացքին

07.04.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ապրիլի 6-ին խորհրդակցություն անցկացրեց փոխմարզպետներ Հարություն Գուլյանի, Էդգար Փարվանյանի,գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի, օգնականներ Մերի Դատումյանի և Միլադա Հովհաննիսյանի, վարչության ու բաժնի պետերի մասնակցությամբ։

Նպատակը ոլորտային պատասխանատուների հետ ընթացիկ աշխատանքների քննարկումն էր։

Ողջույնի խոսքում Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ այս ժամանակահատվածում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվ փուլում են, և դրանց պատշաճ կազմակերպման գործում մարզպետարանը մեծ անելիք ունի։

Քննարկումն սկսվեց Հարություն Գուլյանի զեկուցմամբփոխմարզպետը ներկայացրեց Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ մարզում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև 2022 թսուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը։

 

Էդգար Փարվանյանը զեկուցեց գյուղատնտեսական ոլորտի աշխատանքների մասին։ Մասնավորապես, այս շրջանում մարզպետարանի աշխատանքային խմբերը շրջայցեր են կատարում համայնքներով և բնակչությանն իրազեկում գյուղատնտեսական պետական ծրագրերի մասին, ներկայացնում ծրագրերի շահառու դառնալու մանրամասները։ Գյուղատնտեսական ակտուալ թեմաների շարքում քննարկվեցին նաև պարարտանյութերի ներկրման, սուբսիդիայով գնման և բաշխման հետ կապվող հարցերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06