Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի պատվոգրերով ու նվերներով պարգևատրվեցին մարզային և հանրապետական օլիմպիադաների հաղթողները

05.04.2022

 Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերում հաղթած աշակերտներին ապրիլի 4-ին պատվոգրերով ու նվերներ հանձնեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ 

Փոխմարզպետ Հարություն Գուլյանի, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչների հետ մարզպետը Ներսես Աշտարակեցու թիվ 1 հինական դպրոցում էր։ 

Պարգևատրման արարողությանը, որն ուղեկցվեց պարային և երաժշտական կատարումներով, մասնակից էին դպրոցի տնօրեն Կարեն Սիմոնյանը, մանկավարժներ, դպրոցականներ ու ծնողներ։

Իր ելույթում Սերգեյ Մովսիսյանը ողջունեց առաջավոր դպրոցականների սովորելու խանդավառությունն ու ընդգծեց, որ կրթությունը զարգացման հիմնասյունն է։ Մարզպետի խոսքով՝ դպրոցը առանցքային դերակատարում ունի մարդու կյանքում, լավ սովորող աշակերտը վաղվա գիտակ մասնագետն է, առողջ հասարակության ու ամուր պետության երաշխավորը, և մարզպետարանը մեծ ոգևորությամբ է տոնում Արագածոտնի դպրոցականների արձանագրած հաջողությունները։

Սերգեյ Մովսիսյանն առանձնահատուկ հիացմունքով խոսեց Նորաշենի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ, «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների հանրապետական օլիմպիադաներում 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած Տիգրան Հարությունյանի մասին, որը հաջորդիվ մասնակցելու է միջազգային օլիմպիադաներին։ Մարզպետի որոշմամբ, մարզպետարանը կհովանավորի մայիսի 9-15-ը Ուզբեկստանում կայանալիք «Քիմիայի» միջազգային օլիմպիադային Տիգրանի մասնակցությունը՝տրամադրելով ճանապարհածախսի և կեցության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։

Ուրախ ենք հայտնել, որ Տիգրան Հարությունյանը նաև իրավունք է ստացել անվճար հիմունքներով Երևանի պետական բժշկական համալսարանում ուսանելու։

Նշենք, որ հանրապետական օլիմպիադայում ընդհանուր առմամբ մրցանակային տեղեր են զբաղեցրել մարզից 4 աշակերտներ՝ «Կենսաբանություն», «Քիմիա», «Հայ եկեղեցու պատմություն», «Ռուսաց լեզու» առարկաներից։

Առաջիկայում կայանալու է ևս 2 օլիմպիադա՝ «Հայոց լեզու և գրականություն», «ՆԶՊ» առարկաներից։

Շնորհավորում ենք մեր առաջադեմ պատանիներին և մաղթում նոր հաղթանակներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06