Տպել
Նորություններ
ՏԿԵՆ ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարանում քննարկվեցին գյուղատնտեսական և մի շարք այլ հարցեր
01.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արագածոտնի մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ Արագածոտնի մարզպետարանում մարտի 30-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ։
Ի թիվս այլ հարցերի, քննարկմանը կարևորվել են ՏԻՄ-երի կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքները, մասնավորապես, տնային տնտեսությունների հաշվառման գրքերի էլեկտրոնային շտեմարանի լրացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մինչև 50 միկրոն պոլիէթիլենային տոպրակների արգելքի նկատմամբ ՏԻՄ-երի կողմից իրականացվող վերահսկողությունը։
Ակտիվ քննարկում ծավալվեց պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի ընթացքի շուրջ, ներկայացվեցին պարզաբանումներ, գույքագրվեցին առկա խնդիրները և ներկաների կողմից հնչեցված արժեքավոր առաջարկները։
Նախարարության ենթակա մարմնի՝ Ջրային կոմիտեի ներկայացուցիչը մարզպետարանների և համայնքների պատասխանատու պաշտոնյաներին ներկայացրեց մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագրի մանրամասները՝ առաջարկելով իրազեկել բնակիչներին և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից։
Հանդիպման մասնակիցներն իրազեկվել են համայնքային ծառայության կազմակերպման առանձնահատկությունների, խնդիրների, համայնքային ծառայության ռեզերվում գրանցվելու, ժամկետային աշխատանքային պայմանագրերի և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգերի մասին։