Տպել
Նորություններ
Թվինինգ ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզպետարանում կայացավ կենսաբազմազանությանը վերաբերող սեմինար
28.03.2022

«Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ ԵՄ չափանիշներին համապատասխան» եվրոպական Թվինինգ ծրագրի շրջանակում մարտի 23-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ «Կենսաբազմազանությունը Հայաստանում» խորագրով սեմինար։ Ներկա էին ծրագրի եվրոպացի գործընկերները, պետական ու մասնավոր կառույցների, բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Սեմինարին մարզպետարանից մասնակից էին գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն ու աշխատակիցները։
Սեմինարի հիմնական նպատակն էր կենսաբազմազանության առավելությունների, դրա կենսական նշանակության և պահպանության կարևորության մասին իրազեկումը, ինչպես նաև եվրոպական փորձին ծանոթացումն ու Հայաստանում դրա կիրառման մեխանիզմները ներկայացնելը։ Ծրագրի խնդիրներից մեկը բնության և կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ նոր օրենսդրության մշակման հարցում աջակցելն է։
Ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և Ֆինլանդիայի բնապահպանական ինստիտուտի (SYKE ) կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։
Ծրագրի մասին մանրամասների կարող եք ծանոթանալ biodiversity.am կայքում։