Նորություններ
Խորհրդակցություն Կառավարությունում` մարզպետների մասնակցությամբ
28.03.2022

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարտի 24-ին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի անցկացրած խորհրդակցությանը, որին ներկա են եղել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, մարզպետները։
Հանդիպմանը քննարկվել են սուբվենցիոն ծրագրերը,Կառավարության՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու ու վերանորոգելու ծրագրի իրականացման ընթացքը, գարնան նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ ոռոգման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։
Խորհրդակցության մանրամասները` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում`