Նորություններ
«Սպորտլանդիա» միջոցառումը համախմբել է Արագածոտնի համայնքների մարզասեր դպրոցականներին
28.03.2022

Ամփոփվել է «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա»» մարզական միջոցառման 2-րդ՝ տարածաշրջանային փուլը։
Աշակերտական թիմերը միմյանց հետ մրցել են հետևյալ վարժություններից՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով,
փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական հեծանիվով, օլիմպիական խորհրդանիշի հավաքում։
Մարտի 11-24-ը Թալինում , Ապարանում, Ծաղկահովիտում, Աշտարակում նշված վարժություններից անցկացվեցին մրցումները։
Կանոնակարգի համաձայն՝ 1-2-րդ տեղերը զբաղեցրած դպրոցական թիմերը անցան մարզային փուլ, որը կկայանա ապրիլի 15-ին, Աշտարակում։
Այսպիսով, ըստ համայնքների, մարզային փուլ անցած թիմերն են.
1-3-րդ դասարաններ՝
Թալին․Մաստարայի միջն․ դպրոց, Թալինի թիվ 2 հիմն․ դպրոց,
Ծաղկահովիտ․Ծաղկահովիտի միջն․ դպրոց, Նորաշենի միջն․ դպրոց,
Ապարան․Ապարանի թիվ 2 հիմն․ դպրոց, Ծաղկաշենի միջն․ դպրոց,
Աշտարակ․Վարդգես Պետրոսյանի անվ․ հիմն․ դպրոց, Ներսես Աշտարակեցու անվ․թիվ 1 հիմն․ դպրոց։
4-6-րդ դասարաններ՝
Թալին․Մաստարայի միջն․ դպրոց, Արագածավանի միջն․ դպրոց,
Ծաղկահովիտ․ Նորաշենի միջնակարգ դպրոց, Ծաղկահովիտի միջն․ դպրոց,
Ապարան․Քուչակի միջն․ դպրոց, Ապարանի թիվ 2 հիմն․ դպրոց,
Աշտարակ․Ներսես Աշտարակեցու անվ․թիվ 1 հիմն․ դպրոց, Վարդգես Պետրոսյանի անվ․ հիմն․ դպրոց։
Հավելենք, որ տարածաշրջանային փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը ԿԳՄՍ նախարարության կողմից կպարգևատրվեն հավաստագրերով։
Շնորհավորում ենք հաղթած թիմերին և առաջիկա մրցումներում հաջողություն մաղթում։