Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնը կարող է դառնալ մեքենաշինական կցորդիչներ արտադրող տարածաշրջան․ գերմանացի ներդրողի հետ քննարկվեցին գործարան հիմնելու հնարավորությունները

28.03.2022

    Մեքենաշինական կցորդիչներ արտադրող գերմանական «Ֆլիգլ» ընկերության ներկայացուցիչ Թիմ Հայզեն, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի մենեջեր Սերգեյ Ջավադյանի ուղեկցությամբ, մարտի 25-ին Արագածոտնի մարզպետարանում էր։ Գերմանացի գործարարը հետաքրքրված է մարզում մեքենաշինական կցորդիչների արտադրամաս հիմնելու հնարավորություններով։

Ներդրողին ընդունեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, հանդիպմանը ներկա էին խորհրդական Արմեն Գրիգորյանը, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։

Գործարանի հիմնման ճանապարհային քարտեզն ուրվագծելու և առաջին քայլերն անելու ճանապարհին գերմանացի գործարարը ստացավ իրեն հուզող մի շարք հարցերի պատասխաններն ու մասնագիտական խորհրդատվություն։

Հանդիպման ավարտից հետո մարզպետի հանձնարարությամբ արվեցին մեկնարկային գործնական քայլերը մարզպետարանի ներկայացուցիչների հետ Թիմ Հայզեն այցելեց մի քանի համայնքներ՝ տեղում դիտարկելու գործարանի համար առաջարկվող հողատարածքները։ Թալինում ներդրողին դիմավորել է համայնքապետ Տավրոս Սափեյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06