Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի 12 համայնքում սուբվենցիոն ծրագրերով արդիականցվել են խմելու ջրի ջրագծերը

23.03.2022


Պետական աջակցությամբ 2021 թ․ Արագածոտնի 11՝ Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ագարակ, Ղազարավան, Բյուրական, Եղնիկ, Մելիքգյուղ, Ավան, Կաթնաղբյուր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն բնակավայրերում իրականացվել են խմելու ջրի ջրագծերի արդիականացման աշխատանքներ։

11 ծրագրի իրականացման համար ներդրվել է 179 977 283 ՀՀ դրամ, որի կեսից ավելին տրամադրել է պետությունը, մնացածը ներդրել են նշված համայնքները։

Մասնավոր դեպքերում պետության կողմից ֆինանսավորման չափը կազմել է ծրագրի արժեքի 55-65 %-ը։

Հավելենք, որ 2022 թ․ Արագածոտնում նախատեսվում է խմելու ջրի ջրագծերի արդիականացման 2 սուբվենցիոն ծրագիր՝

1․ Մեծաձոր և Օթևան բնակավայրերում խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, որի համար պետությունը կֆինանսավորի ծրագրի ընդհանուր արժեքի 80%֊ը` 8 մլն դրամ ։

2․Լուսակն բնակավայրում խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ, որոնց համար պետության ներդրումը կլինի 60%` 7 մլն 650 հազար դրամ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06