Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում ներդրումային միջավայրը գրավիչ է․իտալացի ներդրողներին ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

23.03.2022

 Հայաստանում ամենաշատ արևային օրեր ունեցող մարզերից մեկում՝ Արագածոտնում, գինեգործությունը ծաղկում է, գրավականը արևահամ խաղողից ստացված որակյալ գինին ու դրա պահանջարկն է։ Գինեգործությունը գրավիչ է ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա ներդրողների համար։

Այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդունեց Արագածոտնում նոր գինու գործարան հիմնել ցանկացող իտալացի Մատտեո Պֆուտցուին և նրա տիկին Սաթենիկ Շիրինյանին։ Իտալական Սարդինիայի մարզի պատվիրակները ներկայացրել են իրենց ակնկալիքներն ու խնդրել մասնագիտական խորհրդատվություն՝ մեկնարկային աշխատանքներն սկսելու նպատակով։   Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։ Քննարկվել են գինու գործարանի հիմնման հնարավորությունները, նախնական աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերը։ Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել բիզնեսը կյանքի կոչելու հարցում հնարավորինս աջակցել ներդրողներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:05:06