Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկայացրել է Թալինի ԲԿ տնօրենի պաշտոնակատարին
22.03.2022

Արագածոտնի մարզի ամենամեծ բուժհաստատությունններից մեկը՝ Թալինի բժշկական կենտրոնը, նոր ղեկավար ունի․ մարտի 21-ին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ԲԿ աշխատակիցներին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Ազատ Ղուկասյանին։
Հանդիպմանը ներկա են եղել մարզպետի խորհրդականներ Ռազմիկ Թադևոսյանը, Արմեն Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Մերի Շահազիզյանը, Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։
Սերգեյ Մովսիսյանը շնորհավորել է Ազատ Ղուկասյանին ու բեղուն գործունեություն մաղթել պատասխանատու և հանրօգուտ աշխատանքում։
Մարզպետը խորհրդականների հետ շրջել է Թալին բժշկական կենտրոնով, զրուցել բուժաշխատողների հետ, ծանոթացել շենքային պայմաններին ու առկա խնդիրներին։
Հավելենք, որ Թալինի բժշկական կենտրոնը տրամադրում է բազմապրոֆիլ, մասնագիտական բարձրորակ բուժօգնություն և սպասարկում է Թալինի համայնքներին ու հարակից բնակավայրերի բնակիչներին։