Նորություններ
Վարչապետը կանանց կոչ է արել ակտիվորեն մասնակցել մարզերում պարեկային ծառայության ընդունելությանը
18.03.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության մարտի 17-ի նիստում հայտնել է, որ ոստիկանության պարեկային ծառայություն կներդրվի Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։
Վարչապետը կանանց կոչ է արել ակտիվորեն մասնակցել մարզերում պարեկային ծառայության ընդունելությանը։
«Ե՛վ Երևանում, և՛ Շիրակի, և՛ Լոռու մարզերում ունենք կին պարեկներ, բայց, կարծում ենք, որ պոտենցիալը շատ ավելի մեծ է: Ուզում եմ կոչ անել, որպեսզի կանայք Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերից ակտիվություն ցուցաբերեն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Արագածոտնի մարզում պարեկային ծառայությունը կգործի մինչև տարեվերջ։
Հարգելի՛ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են ծառայել պարեկային ծառայության Արագածոտնի ստորաբաժանումում՝ կարող են մինչև ապրիլի 15-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիր (Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29)։
Դիմելու ընթացակարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3Ihbo3F :