Նորություններ
Գյուղատնտեսական տարին՝ ոռոգման արդիականացված համակարգերով
17.03.2022

Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ գյուղատնտեսական տարին կսկսեն արդիականացված ոռոգման համակարգերով ու ջրագծերով․ 2021 թ․ սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է ոռոգման համակարգերի արդիականացման 7 ծրագիր՝ 7 համայնքում։
Մասնավորապես, Ուջան, Ակունք, Կաքավաձոր, Օշական, Արտաշավան, Ոսկեհատ, Շղարշիկ բնակավայրերում ոռոգման համակարգերի կառուցման, հիմնանորոգման և խորքային հորերի վերակառուցման նպատակով ընդհանուր առմամբ ներդրվել է 126 470 572 ՀՀ դրամ, որից 71 364 200 ՀՀ դրամը համաֆինանսավորվել է պետության կողմից, մնացածը՝ նշված համայնքների։
Մասնավոր դեպքերում պետության համաֆինանսավորման չափը հասել է մինչև 70 %-ի։
Հավելենք, որ այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում են Արագածավան համայնքի Արագածավան և Արտենի բնակավայրերի միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգման աշխատանքներ, որի համար կներդրվի 56 394 800 ՀՀ դրամ։
Մեր գյուղատնտեսներին մաղթում ենք բերքառատ տարի։