Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզում ճանապարհները պարբերաբար մաքրվում են․ ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով
16.03.2022

Հանրապետությունում առատ տեղումներով պայմանավորված` վարորդներն այս օրերին որոշակի անհարմարությունների են առնչվում։
Տեղեկացնում ենք, որ Արագածոտնի մարզում ավտոճանապարհները պարբերաբար մաքրվում և աղ-ավազով մշակվում են, համայնքներին սպասարկող ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով՝ մեղմելով ինտենսիվ տեղումների հետևանքով առաջացող դժվարությունները։
Մարզում տեղումներն առատ են հատկապես Ապարանի շրջանում, որտեղ ձյան հաստությունը 60-90 սմ է։
Արագածի մերձգագաթային հատվածում, ձյան ծածկը 234 սմ է, Ամբերդում՝ 103 սմ:
Հարգելի՛ վարորդներ, առատ տեղումներ են կանխատեսվում նաև առաջիկա օրերին, հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով և վարելիս առավելագույնս զգոն լինել։
Բարի ճանապարհ։