Նորություններ
Ալագյազ համայնքում այս տարի կկառուցվի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մանկապարտեզ
15.03.2022

Այս տարի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում նախատեսվում է կառուցել «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզ, որտեղ կարող է հաճախել մինչև 144 երեխա։
ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թթ․ զարգացման ռազմավարությունից բխող 2022 թ․ տարեկան գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման շրջանակում մանկապարտեզի կառուցման համար կտրամադրվի 320 մլն, 92 հազար դրամ։
Նշենք, որ մարզի նախակրթարանների, մանկապարտեզների հիմնման, վերակառուցման, պայմանների և միջավայրի բարելավման ծրագրերը շարունակական են։
Այս տարի մարզի մի քանի մանկապարտեզների վերանորոգման համար ֆինանսական միջոցներ կտրամադրվեն նաև սուբվենցիոն ծրագրերով՝ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։