Տպել
Նորություններ
Քաղաքացիների խնդիրները` օրակարգում
14.03.2022

Սոցիալական և այլ բնույթի հարցերով մի խումբ քաղաքացիներ դիմեցին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին. մարտի 11-ին մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության հերթական օրն էր։ Մասնակցում էին նաև մարզպետի օգնական Մերի Դատումյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը։
Ուշագրավ է, որ ուրբաթ օրվա ընդունելությանը քաղաքացիների զգալի մասը հերոսի ծնողներ էին։
Հնչած հարցերի շուրջ մարզպետը լուծումներ ուրվագծեց ու հանձնարարականներ տվեց համապատասխան բաժիններին։
Հարգելի՛ քաղաքացիներ, ուրբաթ օրերին մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցելու նպատակով կարող եք հերթագրվել` զանգահարելով (0232) 3 2464 հեռախոսահամարով։