Տպել
Նորություններ
Մարզպետը հանձնեց պատերազմի մասնակից և թիկունքից սահմանին մեծ աջակցություն ցուցաբերած մի խումբ անձանց մեդալները
10.03.2022

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարտի 9-ին իր աշխատասենյակում հյուրընկալեց 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմական օրերին թիկունքում նյութական մեծ միջոցներ հավաքագրած ու սահմանին գտնվողներին աջակցություն ցուցաբերած մի խումբ անձանց։
Մարզպետը նրանց հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով և Պաշտպանության նախարարության կողմից շնորհված մեդալները։ Արարողությանը ներկա էին փոխմարզպետ Հարություն Գուլյանը, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Հովհաննես Ասլանյանը։
Մեդալներ ստացան Պապին Բնյանը, Սեդրակ Իգիթյանը, Վռամ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, Տիգրան Եղիազարյանը, Արշակ Ղազարյանը, Սարգիս Ավետիսյանը։