Տպել
Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առիթով
09.03.2022

Սիրելի՛ մայրեր, քույրեր,
Ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առիթով:
Ձեզ մեծարելու և գովաբանելու առիթներն, անկասկած, շատ են, սակայն այսօր է մայրենիի շռայլ խոսքերով ձեզ մեր սրտի խոսքն ասելու ոսկե ակնթարթը:
Անգնահատելի է հայ կնոջ դերն օջախում, ընտանիքում, հայրենիքի, պետության ու հասարակության առաջընթացի գործում: Ձեր փխրուն ուսերին է դրված մեր հայրենիքին զավակներ պարգևելու, դաստիարակելու, մեզ մայրական գգվանքով ու քրոջ քնքշանքով պարուրելու վսեմ առաքելությունը:
Անգամ պատերազմի դժնդակ օրերին, սահմանին կռվող մեր տղաներին ապրեցնում էին հայրենիքի հանդեպ նրանց հոգիներում ձեր սերմանած սերը, ձեր մայրական աղոթքն ու օրհնանքը, քրոջ սրտագին նամակն ու սիրելիի արևոտ ժպիտը: Հիրավի, մայրերի ափերում է
ազգի ապագան, այն ազգի, որը պատմության հորձանուտներում միշտ վերընձյուղվում ու արևի տակ իր տեղն է հաստատում…
Սիրելի՛ մայրեր, քույրեր, մաղթում եմ, որ միշտ քաջառողջ լինեք, միշտ մեզ նվիրեք ձեր ջերմ ներկայությունն ու ամուր պահեք հայի տեսակը: Շնորհավոր Մարտի 8 :