Նորություններ
Արագածոտնը մեկտեղել էր Հայաստանի, Արցախի ու Ջավախքի ավելի քան 350 երիտասարդների
09.03.2022

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Եռանկյունի» երիտասարդական կենտրոնի և «Հզոր միտք» ՀԿ նախաձեռնությամբ օրերս Աշնակում կայացել է «Հզոր սերունդ» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ 10 մարզերից, ️Երևանից, Արցախից ու Ջավախքից ավելի քան 350 երիտասարդներ։ Մոտիվացնող թեմաների շուրջ բանախոսել են տարբեր ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք երիտասարդությանը կոչ են արել նախաձեռնող, ակտիվ, ստեղծարար ու ինքնակրթվող լինել։ Անձնային աճի, բիզնես գաղափարները կյանքի կոչելու, ազգային դիմագիծն անխախտ պահելու, միասնական լինելու, համագործակցություններ հաստատելու կարևորության մասին են մասնակից երիտասարդները զրույցներ լսել ու ոգեշնչվել։