Տպել
Նորություններ
Խորհրդակցություն՝ աշխատանքային օրվա ավարտին
09.03.2022

Արագածոտնի մարզպետարանում այսօր աշխատանքային օրն ամփոփվեց խորհրդակցությամբ, որը հրավիրել էր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Մասնակցում էին փոխմարզպետ Հարություն Գուլյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի օգնականները, վարչության և բաժնի պետեր։
Ընթացիկ աշխատանքների մասին զեկուցումներով հանդես եկան վարչության ու ստորաբաժանման ղեկավարները, խորհրդական Արմեն Գրիգորյանը։ Հրատապ հարցերի շուրջ մարզպետը ներկայացրեց դիտարկումներ ու հանձնարարականներ։
Քննարկման առանցքում էին կրթական, առողջապահական, սոցիալական, ֆինանսական մի շարք հարցեր։