Տպել
Նորություններ
․․․Որ միշտ քայլեք երջանկությանը թևանցուկ․ Արագածոտնի մարզպետը անակնկալ այցերով շնորհավորել է մարզպետարանի կին աշխատակիցներին
07.03.2022

«Շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի առիթով։ Ձեր աշխատանքով Դուք յուրահատուկ ներդրում ունեք մարզպետարանի գործունեության մեջ։ Ի սրտե մաղթում եմ, որ միշտ քայլեք երջանկությանը թևանցուկ»,-այս խոսքերով այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն աշխատանքային օրվա կեսին շնորհավորեց մարզպետարանի կին աշխատակիցներին։
Անակնկալ այցերով մարզպետը եղավ մարզպետարանի բոլոր վարչություններում ու ստորաբաժանումներում և անձամբ շնորհավորեց կանանց ու աղջիկներին։