Նորություններ
Երկնագույն վառելիքը՝ հասանելի մարզի բնակավայրերում․ Արագածոտնի 7 համայնքում իրականացվել են գազիֆիկացման ծրագրեր
07.03.2022

Արագածոտնի մարզի Ագարակ, Արագածավան, Բյուրական, Իրինդ, Ոսկեվազ, Ուջան, Օհանավան համայնքներում 2021թ․ սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են գազիֆիկացման աշխատանքներ։
Ընդհանուր առմամբ, կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ մարզում 2021-ին կառուցվել է 8197 մետր գազատար խողովակ, ընդհանուր առմամբ, կատարվել է 106 972 640 դրամի ներդրում ։
Նշենք, որ 2022 թ․ սուբվենցիոն ծրագրերով գազիֆիկացման աշխատանքներ են նախատեսվում Ապարան և Ծաղկահովիտ համայնքների մի շարք բնակավայրերում։